Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Աֆորիզմներ ըստ իմաստի

Երազների, ցանկությունների մասին

Երազների, ցանկությունների մասին

Ոչինչ այնպես չի խանգարում երջանկությանը, ինչպես նրա բավարարությանն ուղղված չափից դուրս ցանկություններն ու ջանասիրությունը։

Գրաֆ

 

................................................................................................................................................................................

 

Խենթերը ուղիներ են հարթում, որոնցով անմիջապես կգնան խելացիները։

Դոսի

 

................................................................................................................................................................................

 

Արհամարելով առկան` երազում ես այն մասին, ինչ չկա։ Ահա և անցել է քո կյանքը` անիմաստ, անօգուտ ու աննպատակ։

Լուկրեցիոս

 

................................................................................................................................................................................

 

Ամեն մի երազանք ի վերջո մարմնավորվում է` ջուր կա յուրաքանչյուր ծարավի համար, սեր կա յուրաքանչյուր սրտի համար։

Ֆլոբեր

 

................................................................................................................................................................................

 

Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ։

Իրվինգ

 

................................................................................................................................................................................

 

Այնտեղ, ուր ցանկանում են գալ հնարավորինս շուտ, մեծամասնությունը գալիս է չափազանց ուշ։

Լիխտենբերգ

 

................................................................................................................................................................................

 

Հիմար ցանկությունները երբեմն դաժանորեն պատժվում են իրենց իրագործումով։

Կուրց

 

................................................................................................................................................................................

 

Ով ոչինչ չի ցանկանում, նա տիրում է ամեն ինչի։

Նյևո

 

................................................................................................................................................................................

 

Ցանկությունն ամեն մի իր գունազարդում է, իսկ տիրանալը` գունաթափում։

Պրուստ

 

................................................................................................................................................................................

 

Ցանկություններն անհրաժեշտ են, որպեսզի կյանքը մշտապես շարժման մեջ գտնվի։

 Սեմուել Ջոնսոն

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ